• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 50-րդ նիստին

27 հունիսի, 2025

Հունիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցել և ելույթով հանդես է եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 50-րդ նիստին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է կազմակերպության դերակատարությունը՝ որպես տարածաշրջանում քաղաքական երկխոսության և ոլորտային լավագույն փորձի փոխանակման հարթակ, և վերահաստատել է ՍԾՏՀԿ գործող ընթացակարգերի բարեփոխման վերաբերյալ Հայաստանի առաջարկները՝ կազմակերպության աշխատանքների արդյունավետությունն ամրապնդելու նպատակով:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՍԾՏՀԿ մանդատի հիմքում ընկած բաց սահմանների, մարդկանց, ապրանքների և ծառայությունների անարգել տեղաշարժի և ներառական տնտեսական համագործակցության ապահովման տարրերի կարևորությունը:

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի կառուցողական և արդյունավետ ներգրավվածությունը կազմակերպության շրջանակներում՝ ուղղված խաղաղության, կայունության, անվտանգության, համագործակցության և կայուն զարգացման խթանմանը Սևծովյան տարածաշրջանում և դրանից դուրս։

Անդրադառնալով տարածաշրջանում համագործակցությանն ու փոխկապակցվածությանն ուղղված ՀՀ օրակարգին՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման ՀՀ պատրաստակամությունը՝ հիմնված բոլոր ներգրավված երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության հարթակ և վստահության ձևավորման կարևոր միջոց:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: